00:00:00

Առեղծվածային դեպք Արարատում. գյուղացիների ոչխարներին ապօրինաբար տիրացել են

00:53, 07 մարտ 2018 Իրավական

Այս տարվա հունվարի 15-ին Արարատի մարզում տեղի ունեցած գողությունն այդպես էլ անասնատերերի համար մնում է անհասկանալի, քանի որ նրանք գիտեն՝ որտեղ են իրենց անասունները, ում մոտ են, սակայն չեն կարողանում ետ վերադարձնել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչներ՝ Արման Ասատրյանի, Կարեն Հավնանյանի և Սուրեն Բաքոյանի՝ ընդհանուր հաշվով՝ 62 գլուխ ոչխարներին տիրացել է Վեդի քաղաքի բնակիչ, ոմն Դավիթը: Կայքի հետ զրույցում հուսահատ անասնատերերն ասում էին. «Հունվարի 15-ին ոչխարներին հովիվը տարել է մոտակայքում արածացնելու: Նրան է մոտեցել Դավիթը և խնդրել, որ ոչխարների մի մասը իրեն տա 2 օրով, տանի, վարկ ստանալու նպատակով խառնի իր ոչխարներին, գան, նայեն, որ վարկը հաստատեն: Իհարկե, հովիվը չի համաձայնվել, սակայն մթով եկել են և խաբեությամբ տարել: Դրանից հետո նրանք մեր մայր ոչխարները չեն վերադարձրել, բերել են Վեդիում գտնվող անասնագոմ, այնուհետև, այսպես ասած, իրենցով արել: Հովվի և այդ Դավիթի միջև պարտք ու պահանջ եղել է, սակայն դա չի նշանակում, որ հովվի պարտք գառների համար նրանք մեր մայր ոչխարներն էին տանելու: Այնուհետև մենք եկանք, պահանջեցինք, որ մեր ոչխարները ետ վերադարձնեն, սակայն մեկ ասում էին՝ Սիսիան են ուղարկել, մեկ այլ բան, այն դեպքում, երբ մենք մեր սեփական աչքերով տեսել էինք, որ դրանք Վեդիի անասնագոմում են: Այդպես գործը հասավ Ոստիկանություն, որտեղից էլ 1 ամիս հետո՝ Արարատի մարզային քննչական վարչություն: Արդեն 1 ամիս է, քննչականում է գործը, սակայն ոչ մի գործողություն չի արվում, քննիչը մեզ չի ընդունում, մեր զանգերին չի պատասխանում, դատախազն էլ ոչխարները պահ է տվել Դավիթին, որը վատ է վերաբերվում անասուններին, սատկում են»: Առավել մանրամասն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր