00:00:00

Էրդողանը աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է. Թրամփի նախկին խորհրդական

03:59, 21 հուլիս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկը։ Խոսելով այն հարցի մասին, թե ինչպիսի քաղաքական գործիչների է հավանում Դոնալդ Թրամփը, Բենոնն ասել է. «Կարծում եմ Թրամփն ուժեղ մարդկանց է հավանում, ինչպես օրինակ Չինաստանի նախագահն է։ Նա Էրդողանին և Պուտինին նույնպես հավանում է։ Ըստ իս՝ Էրդողանն աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկն է։ Թրամփը սիրում է ուժեղ առաջնորդներին, ովքեր առաջնահերթություն են տալիս սեփական երկրին։ Նա նաև հավանում է նրանց, ովքեր ազգայնական են ու ուշադրություն չեն դարձնում մյուսների ասածների վրա»,-փոխանցում է Ermenihaber գործակալությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր