00:00:00

Գերմանական դատարանը պաշտոնապես դադարեցրել է Կառլես Պուչդեմոնի արտահանձնման գործընթացը

03:05, 21 հուլիս 2018 Աշխարհ

Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասի գերագույն դատարանը պաշտոնապես դադարեցրել է Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին արտահանձնելու ընթացակարգը: Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, այս որոշումը հետևել է Իսպանիայում կայացված դատավճռին, որով հետ է կանչվել նրան ձերբակալելու միջազգային հրահանգը: Այդ որոշման շնորհիվ Պուչդեմոնն այժմ կարող է ազատ բնակվել Գերմանիայի տարածում, ուր մեկնել էր Բելգիայից: Հիշեցնենք, որ Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան հայտնել էր, որ չեղարկում է միջազգային հետախուզումը Պուչդեմոնի և մի շարք այլ կատալոնացի գործիչների նկատմամբ, որոնց մեղադրում են ապստամբության կազմակերպման համար: Մինչդեռ Իսպանիայի տարածքում Պուչդեմոնի ձերբակալության հրահանգը ուժի մեջ է մնում: Հայրենիք ոտք դնելուն պես նրան կձերբակալեն: Պուչդեմոնին մեղադրում են նաև պետական միջոցները վատնելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր