00:00:00

Թրամփը խոստացել է դառնալ Պուտինի «ոխերիմ թշնամին», եթե չհաջողվի հարաբերություններ հարթել

00:43, 21 հուլիս 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դառնալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի «ոխերիմ թշնամին», եթե իրենց հարաբերությունները չհարթվեն։ Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել CNBC ալիքին տված հարցազրույցում Սպիտակ տանը։ Թրամփը քննադատել է իր նախորդին՝  Բարաք Օբամային, հայտնելով, որ նա Ռուսաստանի հետ իրեն պահել է ինչպես «կատարյալ մանկամիտ»։ Նախագահը նաև հայտնել է, որ ինքը Ռուսաստանի հետ «շատ ավելի կոշտ է, քան ցանկացած նախագահ երկար տարիների, գուցե նույնիսկ ընդհանրապես պատմության մեջ»,- հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ «Նախագահ Պուտինի, Ռուսաստանի հետ լեզու գտնելը լավ է, այլ ոչ թե վատ,- ասել է նա,- Չնայած եթե հարաբերությունները չհաջողվեն, ես կդառնամ նրա բոլոր թշնամիներից ամենաոխերիմը»։ Ընդ որում Թրայփը հայտնել է, որ գնահատում է Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու հնարավորությունը նույնիսկ այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզությունը հանգել է այն եզրակացության,որ Ռուսաստանը բազմիցս փորձել է միջամտել 2016-ի ամերիկյան նախագահական ընտրություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր