00:00:00

«Բանանցը» կողմ է Վանեցյանի թեկնածությանը

20:31, 20 հուլիս 2018 Սպորտ

Սեպտեմբերին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունում Երեւանի «Բանանցը» կսատարի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Ակումբը տարածել է հայտարարություն: «Ինչպես հայտնի է սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ արտահերթ ժողովը, որի արդյունքում պետք է կայանան Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Հայտնի է, որ ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է իր պատրաստակամությունը  նշված ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասով: «Բանանց» ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում, համոզված լինելով, որ իր ընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլի զարգացումը կլինի անխուսափելի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր