00:00:00

«Արցախ». Վանեցյանի օրոք կունենանք այն հավաքականն ու առաջնությունը, որին տարիներ շարունակ սպասել ենք

18:19, 20 հուլիս 2018 Սպորտ

Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ «Արցախ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության ժամանակ կպաշտպանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը: ««Արցախ» ՖԱ-ի տնօրինությունը մեծ ոգևորությամբ է ընդունում Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին լուրը։ «Արցախը» իր վստահությունն է հայտնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը ՀՖՖ նախագահի պաշտոնում և պատրաստ է պաշտպանելու նրա թեկնածությունը առաջիկա ընտրություններում։ Վստահ ենք, որ պարոն Վանեցյանի օրոք կունենանք այն հավաքականն ու ներքին առաջնությունը, որին տարիներ շարունակ սպասել է հայ ժողովուրդը։ Աջակցենք և միասին զարգացնենք հայկական ֆուտբոլը!!!»,- ասվում է ակումբի հայտարարությունում: Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը դեմ չէր արտահայտվել իր առաջադրմանը ՀՖՖ նախագահի պաշտոնում: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ չի առաջադրվի, եթե թեկնածուն լինի Արթուր Վանեցյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր