00:00:00

Թրամփը մերժել է Պուտինի առաջարկը

03:41, 20 հուլիս 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի առաջարկը` մի քանի սկանդալային դեպքերի փոխադարձ հարցաքննությունների վերաբերյալ: «Այդ առաջարկը նախագահ Պուտինը անկեղծորեն է արել, սակայն նախագահ Թրամփը չի ընդունել այն»,-հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։ Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ Պուտինը թույլ կտա 12 ռուսաստանցիներին մեկնել ԱՄՆ, որ ապացուցի իր անմեղությունը կամ հաստատի մեղքը։ Հիշեցնենք, որ Հելսինկիում հուլիսի 16-ին Թրամփի հետ հանդիպման ամփոփման ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան կարող է ԱՄՆ քննիչներին հնարավորություն տալ Ռուսաստանում հարցաքննել 12 ռուսաստանցիներին, որոնց ԱՄՆ-ն մեղադրում է 2016 թ. ընտրություններին միջամտելու մեջ, եթե Վաշինգթոնը ի պատասխան հարցաքննի ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, որոնք կասկածվում են Hermitage Capital հիմնադրամի գործով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր