00:00:00

Եվրամիությունը մտահոգված է Իսրայել պետության հրեական բնույթի մասին նոր օրենքով

04:04, 20 հուլիս 2018 Աշխարհ

Եվրամիությունը մտահոգված է Իսրայել պետության հրեական բնույթի մասին նոր օրենքով, որը ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից, հայտնում է Reuters-ը։ «Մենք մտահոգված ենք, եւ այդ համատեքստում մենք կշարունակենք փոխգործակցել իսրայելական իշխանությունների հետ»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության մամուլի քարտուղարը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցումը, այն է՝ երկու պետության հիմքով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վերոհիշյալ օրենքով Իսրայելը հայտարարվում է «հրեա ժողովրդի ազգային տուն», իսկ հրեաները միակ ժողովուրդը, որը դրա սահմաններում ազգային ինքնորոշման իրավունք ունի: Օրենքով պետական լեզու է հռչակվում միայն եբրայերենը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր