00:00:00

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է ձերբակալվել

02:53, 20 հուլիս 2018 Աշխարհ

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործի քննության շրջանակներում ձերբակալվել է նախկին ոստիկան։ Դատախազությունում հարցաքննության ժամանակ նա հերքել է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ, փոխանցում է Anadolu-ն։ Հիշեցնենք, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի վրա հարձակումը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 19-ին ցուցահանդեսի բացման արարողությանը նրա ելույթի ժամանակ։ Հարձակվողը սպանվել է ոստիկանության գործողությունների ժամանակ։ Դեսպանը մահացել է ստացած վնասվածքներից։ Ռուս դիվանագետի դեմ մահափորձ կատարելու գործի քննության շրջանակներում առ այսօր ձերբակալվել է 7 մարդ, որոնց թվում՝ Guru մեդիա խմբի ղեկավարն ու ցուցահանդեսի կազմակերպիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր