00:00:00

Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ նպաստում է տարածաշրջանի անվտանգությանը. Գեորգի Մարգվելաշվիլի

02:41, 20 հուլիս 2018 Աշխարհ

Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը ծառայում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Վրաստանի ղեկավարն այդպես է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Պուտինն այսօր ավելի վաղ ՌԴ դեսպանների ու մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Մոսկվան համարժեք արձագանք է տալու ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիվ քայլերին: Նա նշել էր նաև, որ նրանք, ովքեր ցանկանում են Վրաստանն ու Ուկրաինան ներգրավել դաշինքի կազմում, պետք է մտածեն նման անպատասխանատու քաղաքականության հետևանքների մասին: «Վրաստանը կրկին ձգտում է վեճերի խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանին ուղղված մեր բազմաթիվ առաջարկները նպատակ էին հետապնդում դիմակայությունը փոխարինել համագործակցությամբ, սակայն վստահության վերականգնումն անհնար է երկրի ինքնաիշխանության և տարածքային ամբողջականության խախտման ճանապարհով»,- ասվում է Մարգվելաշվիլիի հայտարարության մեջ: Վերջինս ընդգծել է, որ Վրաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությունը «ծառայում է անվտանգությանը տարածաշրջանում և նպաստում է կայունությանը հենց Ռուսաստանի Դաշնության հարավային սահմանների մոտ»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր