00:00:00

Մոնտենեգրոն պատասխանել է Թրամփին

01:20, 20 հուլիս 2018 Աշխարհ

Մոնտենեգրոն իր նպաստն է բերում Եվրոպայում խաղաղության եւ անվտանգության ապահովման գործին։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել երկրի կառավարությունը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն մեկնաբանությանը, որ այդ փոքր երկիրը կարող է Երրորդ աշխարհամարտ սանձազերծել, փոխանցում է Reuters-ը։ Fox  հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփին հարցրել են, թե ինչու պետք է ամերիկացիները պաշտպանեն Մոնտենեգրոյին հարձակումից, որին վերջինս պատասխանել է, որ նույն հարցն էլ ինքն է տալիս․ «Մոնտենեգրոն փոքրիկ երկիր է ուժեղ ժողովրդով․․․Նրանք շատ ագրեսիվ են, նրանք կարող են ագրեսիա դրսեւորել, որի հետեւանքով դուք արդեն Երրորդ աշխարհամարտում եք»,-նշել է Թրամփը։ «Մոնտենեգրոն հպարտանում է իր պատմությամբ, ավանդույթներով եւ խաղաղ քաղաքականությամբ, ինչը բերել է տարածաշրջանում պետության դիրքերի կայունացմանը, եւ միակ երկիրն է եղել, որում պատերազմ չի եղել նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո։ Այսօր, լինելով ՆԱՏՕ-ի նոր անդամը եւ Եվրամիության անդամակցության թեկնածու, երկիրը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը ոչ միայն եվրոպական մայրցամաքում, այլ նաեւ ամբողջ աշխարհում, ԱՄՆ զինվորների հետ միասին Աֆղանստանում»,-հայտարարել է Մոնտենեգրոյի կառավարությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր