00:00:00

Բաց նամակ ՀՀ Առողջապահության նախարարին

21:23, 19 հուլիս 2018 Բլոգ

Բաց նամակ ՀՀ Առողջապահության նախարար Ա. Թորոսյանին ! Հարգելի պարոն նախարար, Առողջապահությունը գերակա ոլորտ է, և որպես ՀՀ առողջապահության նախարար՝ Դուք պատասխանատու եք մեզնից յուրաքանչյուրի առողջության համար: Ձեր ուղերձում գրված է, որ Դուք Ձեր հերթին ամեն ինչ կանեք՝ շահելու ժողովրդի վստահությունը, կապահովեք բուժօգնության մատչելիությունն ու արդյունավետությունը: Միաժամանակ, հասկանում ենք, որ Ձեր պարտքն է բժիշկների արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը, քանի որ այս համակարգի հաջողությունը պայմանավորված է հենց նրանց աշխատանքով: Դժբախտաբար, այսօր առողջապահության ոլորտը, մեղմ ասած, նման է "Ով շուտ՝ նա կուշտ" ասվածին։ Ի°նչ վստահությամբ մենք պետք է դիմենք բժշկի օգնությանը, երբ բժիշկը նման է հասարակ մի թալանչու (ներողություն եմ խնդրում բոլոր ազնիվ ու արդարամիտ բժիշկներից)։ Չկա որոշակիություն, չկան բուժօգնության համար նախատեսված մինիմալ գնացուցակ… Սակայն, ինչ խոսք, կա մի սկզբունք, որը հենց իրենք՝ բժիշկներն են առաջ քաշել՝ ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ ԱՅՍՕՐ ԿԱՐԵԼԻ Է "ՔԵՐԵԼ" ՀԻՎԱՆԴԻՑ!!! Կոնսուլտացիայի հարցերից՝ Որտեղ ես աշխատում? Որտեղ ես ապրում? Վճարունակ ես? Դե ինչ, կվճարես X գումար ու կսկսենք բուժվել… Որտեղ է համապատասխան փաստաթղթաբանությունը? Նայելով հիվանդի դեմքին՝ որոշվում է բուժօգնության ԳԻՆԸ։ Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս համապատասխան ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ունեցող բժիշկների անունները նշել, պարզապես հորդորում եմ Ձեզ վերանայել բժիշկների ինստիտուտը և կարգի բերել առողջապահության ոլորտը։ Այսպիսի տեսարաններն ուղակի աններելի են !!! Հարգանքով՝ Անի Ալեքյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր