00:00:00

«Շիրակը» վերադառնում է Բարձրագույն խումբ, քանի որ վստահ է՝ Վանեցյանը կդառնա ՀՖՖ նախագահ

18:02, 19 հուլիս 2018 Սպորտ

Գյումրիի «Շիրակը» տարածել է հայտարարություն. «Հարգելի երկրպագուներ, ուրախությամբ պետք է նշենք, որ «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ մեր պահանջն այսօր կատարվեց: Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին, ՀՖՖ ժողովի ժամանակ կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։ Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջդրելու և քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից: Այնուամենայնիվ, մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին և պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն»,– ասվում է ակումբի հայտարարությունում: Հուլիսի 16–ին «Շիրակը» հայտարարել էր, որ կվերադառնա Հայաստանի առաջնություն, եթե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ֆեդերացիայի ամբողջ աշխատակազմը հրաժարական ներկայացնի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր