00:00:00

ԵՄ-ն սկսել է ստուգել Մակեդոնիայի եւ Ալբանիայի պատրաստակամությունը անդամակցության բանակցություններ սկսելու համար

03:57, 18 հուլիս 2018 Աշխարհ

Եվրամիությունը սկսել է ստուգել Մակեդոնիայի եւ Ալբանիայի պատրաստակամությունը հաջորդ տարվա հունիսին ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելու համար: Այս տարվա հունիսին ԵՄ-ն առնվազն մեկ տարով հետաձգել է Մակեդոնիայի եւ Ալբանիայի անդամակցության շուրջ բանակցություններն այն բանից հետո, երբ Ֆրանսիան եւ Նիդերլանդները պահանջել են ավելի շատ բարեփոխումներ իրականացրել կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարում: Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Սկոպյեում լրագրողներին ասել է, որ ուրախ է «այսօր ազդարարել գործընթացի պաշտոնական մեկնարկը»: Նրա խոսքերով, դա թույլ կտա Մակեդոնիային եւ հարեւան Ալբանիային ծանոթանալ ԵՄ իրավական նորմերին, իսկ Եվրամիությանը գնահատել այդ նորմերին, հատկապես`օրենքի գերակայությանը վերաբերող գլուխներին հետեւելու պատրաստակամությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր