00:00:00

Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմենները կխորացնեն համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

00:59, 18 հուլիս 2018

Եռօրյա այցով Հայաստանում է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության անդամների ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատակազմի ներկայացուցիչների միջև հուլիսի 17-ին տեղի են ունեցել փորձի փոխանակման քննարկումներ։ Այս մասին տեղեկանում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը: Պատվիրակության անդամները Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և հարգել անմեղ զոհերի հիշատակը։ Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել համատեղ այց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի սկզբունքներին, ինչպես նաև առանձնազրույց են ունեցել այնտեղ պահվող վրացի դատապարտյալի հետ։ Հիշեցնենք, որ եռօրյա այցի ընթացքում կայացել է նաև քննարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի վերաբերյալ և պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը խոշտանգումների դեմ պայքարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր