00:00:00

Ռուսաստանի դեսպանատունը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ձևակերպումը նացիստական է համարում

19:04, 26 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է օրեր առաջ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի արած ձևակերպմանը։ Ընդդիմադիրներին դիմելով՝ Առուշանյանը նշել էր՝ «գյումրեցիները ձեր «իվանները» չեն»։

Ռուսաստանի դեսպանատունն Առուշանյանի այս ձևակերպումը Հայրենական Մեծ պատերազմի տարիների նացիստների բառապաշարի հետ է համեմատել՝ նշելով․

 

«Տարակուսանքով ընդունեցինք Շիրակի մարզպետ Դ. Վ. Արուշանյանի հրապարակած գրառման մեջ ինչ-որ «իվանների» հիշատակումը, ինչն ակամայից հիշեցնում է այն բառապաշարը, որն օգտագործում էին գերմանացի նացիստները՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին։

 

Չէինք ցանկանա մտածել, որ այն մարզի ղեկավարը, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողներն ու ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային հայտարարությունները, որոնք կարող են ռուսների նկատմամբ ազգային թշնամանք հրահրել։ Դա հիմնովին հակասում է մեր երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ոգուն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր