00:00:00

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

23:43, 17 հուլիս 2018

Սուրեն Պապիկյանն այսօր՝ հուլիսի 17-ին մարզպետների մասնակցությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մամուլի ծառայությունից: Քնարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարզերում իրականացման ենթակա միջոցառումներին, 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ մարզպետարաններին «Այլ նպաստներ բյուջեից» ծախսային հոդվածով նախատեսված գումարների նպատակային օգտագործման, համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտերին վերաբերող հարցեր: Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ անդրադարձ է կատարվել նաեւ մարզերի տարածքով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճամփեզրերին կառուցման (վերանորոգման, բարելավման) ենթակա հասարակական զուգարանների նվազագույն քանակի սահմանման եւ գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն) հրավառությունները բացառելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված խնդիրներին։ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձարարել է հավատարիմ մնալ «Մաքուր Հայաստան» ծրագրի հիմքում դրված գաղափարներին եւ հետեւողական լինել ծրագրի արդյունավետ իրականացման հարցում, սերտ համագործակցել ոստիկանության հետ զբոսաշրջային եւ պատմամշակութային հուշարձանների տարածքներում պատշաճ բնապահպանական միջավայր ապահովելու համար, ստուգել համայնքների կողմից ներկայացվող 2019 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման հիմքում դրվող հողի հարկի եւ գույքահարկի հաշվարկային (ելակետային) տվյալների արժանահավատությունը։ Նախարարը մարզպետներին նաեւ հորդորել է համայքներում կյանքն աշխուժացնելու նպատակով ակտիվ բացատրական աշխատանքներ տանել սուբվենցիոն ծրագրերի դրական ազդեցությունների շուրջ, ինչպես նաեւ քննարկել եւ առաջիկայում առաջարկություններ ներկայացնել մարզերի տարածքով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճամփեզրերին հասարակական զուգարաններ կառուցելու տեխնիկական հնարավորությունների մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր