00:00:00

Ի՞նչ որոշում կկայացնի «Ելք»-ը

22:10, 17 հուլիս 2018

Ելք դաշինքը դեռ չի քննարկել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, դաշինքով, թե՞ դրանում ներգրավված ուժերը առանձին-առանձին են մասնակցելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Պետք է սպասել այն զարգացումներին, որ կառավարությունը կկրճատի Երևանի ավագանու լիազորությունները: Մինչ այդ, բնականաբար, կլինեն քննարկումներ, և որոշում կկայացնենք, թե ինչպես մասնակցել: Տարբերակները շատ են, կարելի է և Ելք դաշինքը պահպանել, ընտրություններին գնալ դաշինքով, և կարելի է գնալ առանձին-առանձին: Նախընտրելի է, որ ֆորմատը, որը կար, պահպանվի»,- ասաց նա: Հարցին, թե որոշումը կախված է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումի՞ց, նա պատասխանեց, որ բոլորից է կախված, միասին պետք է որոշեն: Եթե դաշինքով չմասնակցեն, Մարուքյանն ասաց, որ իր ղեկավարած Լուսավոր Հայաստան կուսակցություն առանձին կմասնակցի ավագանու ընտրություններին: Հարցին, թե տևական ժամանակ է Ելք-ում չեն կարողանում կոմպրոմիսի գալ խորհրդարանական խմբակցության ղեկավարի ընտրության հարցում, կհաջողվի՞ կարճ ժամանակահատվածում որոշում կայացնել ավագանու ընտրությունների մասնակցության հարցով, Մարուքյանը պատասխանեց. «Նախ, այս պահին խմբակցության ղեկավարի հարցում չունենք քննարկումներ, այդ հարցը հետ է մղվել, որովհետև կարևոր չէ: Երևանի ավագանու հետ կապված, քանի որ ժամկետով սահմանափակված ենք, մոտակա երկու շաբաթվա ընթացքում կլինի այդ քննարկումն ու որոշումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր