00:00:00

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան հյուրընկալել է Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի նախագահին

21:52, 17 հուլիս 2018 Սպորտ

Այսօր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան հյուրընկալեց Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի նախագահ պրն. Անդրանիկ Հակոբյանին և փոխնախագահ պրն. Հայկ Միսակյանին: Քննարկվեցին հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման հնարավոր ճանապարհները՝ զանազան համատեղ միջոցառումներ կազմակերպելու տեսքով: ՀԿԿՖ պատվիրակությունը դեսպանին ներկայացրեց կատարած աշխատանքը, իսկ դեսպանն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց ֆեդերացիայի ղեկավարությանը ճապոնական այս մարզաձևի՝Հայաստանում այսչափ մասսայականացմանն ու հանրաճանաչությանը նպաստելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր