00:00:00

Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

21:50, 17 հուլիս 2018

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մեսրոպ Առաքելյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,-ասված է որոշման տեքստում: Կենսագրական տվյալներ. Կրթություն 1991 - 2000թթ. Երեւանի Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոց, գերազանցության ատեստատ, մեդալ, էսքտեռն կարգով 2000 - 2006թ. ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, մագիստրոսի կոչում` ֆինանսիստ-տնտեսագետ մասնագիտությամբ 2006-2009թթ. ԵՊՀ ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու 2008թ. -«Բանկի ակտիվների եւ պասիվների կառավարում» դասընթացներ, Ռուսաստանի ժողավրդական տնտեսության ակադեմիա, Մոսկվա Աշխատանքային փորձ 2004-2008թթ. - «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչի տեղակալ 2008-2010թթ. - «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Սպանդարյան մասնաճյուղի կառավարիչ 2008-2013թթ. - «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Փոքր բիզնեսի վարչության պետ 2013թ.- մինչ այժմ` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, Ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ-վարկային ռիսկի կառավարման վարչության պետ Ունի բանկի գործադիր տնօրենի որակավորում: 2008թ.-ից դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: Նշենք, որ Մեսրոպ Առաքելյանը «Առաքելություն» կուսակցության անդամ է: Նա 2013 թվականի ԱԺ ընտրություններում գլխավորել է «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր