00:00:00

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը նոր նախագահ ունի

17:11, 17 հուլիս 2018

2018թ.-ի հուլիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստի ժամանակ կայացել է նոր նախագահի ընտրություն: Նախարարությունից հայտնում են, որ Խմբի նախագահ է ընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Տեղեկացնենք, որ Հասմիկ Հարությունյանը կազմակերպության կողմից խմբում ընդգրկվել է 2013 թվականի հունվարից: Հ. Հարությունյանը մշտապես կարեւորել է ազատությունից զրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այդ նպատակով նրա կողմից իրականացվել են  քրեակատարողական ոլորտին վերաբերող մի շարք ուսումնասիրություններ ու ներկայացվել են համապատասխան առաջարկներ, մշտապես մասնակցել է ոլորտին առնչվող հանդիպում-քննարկումներին՝ բարձրաձայնելով առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Հասմիկ Հարությունյանի կենսագրությունը Հասմիկ Հարությունյանը 2011 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 2011 թվականի Մարտ- հունիս ամիսներին ուսուցանել է ՀՀ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում: 2013 թվականին  ավարտել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացված «Մարդու իրավունքներ եւ Ժողովրդավարացում» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 2012 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սովորել է Կիեւի Տառաս Շեւչենկոյի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: 2016 թվականից հանդիսանում է գիտությունների թեկնածուի հայցորդ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում։ Հ. Հարությունյանը աշխատանքի է անցել «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ում 2012 թվականի մարտից՝ զբաղեցնելով իրավաբան-փորձագետի պաշտոնը: 2013 թվականի հունվարից կազմակերպության կազմից ընդգրկվել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբում՝ որպես անդամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր