00:00:00

Շոգը կրկին կվերադառնա Հայաստան

15:45, 17 հուլիս 2018

Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր` հուլիսի 17-ին, անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը` նշելով, որ առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ արագության, առանձին շրջաններում քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի: «Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ: Երևանում հուլիսի 17-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 31-33, գիշերային ժամերին` 19-21 աստիճան տաքություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր