00:00:00

Նախագահը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել

15:14, 17 հուլիս 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։ Նախագահի ստորագրած հրամանագրով՝ Արամ Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-53 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արամ Մկրտչյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր», - ասվում է նախագահի հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր