Գյումրիում մահացել է ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանը։ Նա տառապում էր ծանր հիվանդությամբ եւ գտնվում էր հիվանդանոցում:
Օյունջյանը բազմաթիվ բարեգործական ձեռնարկների հեղինակ է:
«Օյունջյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բժիշկ Հովհաննես Օյունջյանի նախաձեռնությամբ Գյումրիում 2017թ.-ի սեպտեմբերի 14-ին բացվեց «Աղավնի» արվեստի կենտրոնը: Կենտրոնին կից բացվել էր նաև հյուրատուն: