00:00:00

Ամուլսարի հարցով մենք կառավարության դեմ դուրս չենք եկել և կարծում ենք, որ կառավարության որոշումը մեր սրտով կլինի. Ջերմուկի բնակիչ

02:57, 17 հուլիս 2018

Այնքան ժամանակ ենք պայքարելու, մինչև որ պաշտոնական հայտարարություն լինի «Լիդիան Արմենիա» ընկերության  և վարչապետի կողմից, որ հանքը չի շահագործվելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ամուլսարի շահագործման դեմ պայքարել շարունակող Ջերմուկի բնակիչ Շառլ Մաթևոսյանը: «Վարչապետի այցից հետո կա տեսչություն վարչապետի նշանակած տնօրենի կողմից, որոնք հիմա թղթաբանության հետ կապված ստուգումներ են անցկացնում, այնուհետև Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ պետք է գա մյուս խումբը, ու մեր համայնքից վեց հոգի պետք է ընդգրկված լինեն խմբի մեջ ու իրենք սարում հետազոտում պետք է անցկացնեն»,-ասաց նա: Ջերմուկի բնակիչը փոխզիջման ոչ մի տարբերակ չի տեսնում, քանի որ, եթե հանքի շահագործումը մեկ բացասական հետևանք էլ ունենա, ապա դա ազդելու է ջրի որակի վրա: Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ պայքարողների թվին, ապա Շառլ Մաթևոսյանն ասաց.«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվում է, թե պայքարողները ընդամենը 15, 50, 100 հոգի է, բայց այդ 50-100 հոգու հետևում կանգնած է ողջ հայությունը` ներսից, թե դրսից:
Ներկա պահին պարտադիր չէ հարյուր հոգի անձնակազմ լինի, մենք բանակ չենք, բայց անհրաժեշտության դեպքում շատ մարդ կլինի, ինչի ապացույցը այն է, որ երբ հանրահավաք անցկացրինք դեպի այն հյուրանոց, որտեղ բնակվում է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինությունը, ոչ միայն Ջերմուկից էին մարդիկ մասնակցում այդ հանրահավաքին, այլ Աբովյանից, Դիլիջանից, Երևանից»,-ասաց նա: Ջերմուկի բնակիչն ասաց, որ իրենք դուրս չեն գալիս կառավարության դեմ, այլ ավելին կարծում են, որ կառավարության դիրքորոշումը կլինի իրենց սրտով: Նա վստահություն հայտնեց, որ ներկայիս կառավարությունը չի գնա տնտեսական շահից ելնելով` անտեսելով բնապահպանականները: Նա նաև նշեց, որ առայժմ վարչապետի և իրենց խոսքերը մեկը մյուսին չեն հակասում: Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկել Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նաև  Ամուլսարի հանքի շահագործման հարցով Բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացմանը և նշել, որ իրավիճակը քննվում է: Նշենք նաև, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի հանքարդյունաբերության ոլորտում եղած խնդիրները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր