00:00:00

ԱՄՆ վարչակազմը Չինաստանի, ԵՄ-ի, Կանադայի, Մեքսիկայի ու Թուրքիայի դեմ հայցեր է ներկայացրել ԱՀԿ-ին

03:35, 17 հուլիս 2018 Աշխարհ

ԱՄՆ վարչակազմը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը հայցեր է ներկայացրել Չինաստանի, ԵՄ-ի, Կանադայի, Մեքսիկայի ու Թուրքիայի դեմ՝ պողպատի ու այլումինիումի ներմուծման համար առեւտրային տուրքեր սահմանելու ԱՄՆ որոշումից հետո պատասխան քայլեր ձեռնարկելու համար, հաղորդու է AP-ն։ Վաշինգթոնը  ազգային անվտանգության նկատառումներով տուրքեր է սահմանել պողպատի ու ալյումինիումի ներմուծման համար։ Այդ կապակցությամբ Չինաստանը, ԵՄ-ն, Կանադան, Մեքսիկան ու Թուրքիան պատասխան տուրքեր են սահմանել։ ԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհազերը հայտնել է, որ նշված երկրների պատասխան քայլերը  խախտում են ԱՀԿ-ի կանոնները, որը միջնորդ է հանդիսանում առեւտրային վեճերում։ «Ընդհանուր խնդրի լուծման համար մեզ հետ համագործակցելու փոխարեն մեր առեւտրային գործընկերներից մի քանիսը որոշել են պատասխան տուրքեր սահմանել, որոնք նախատեսված են ամերիկացի աշխատավորներին, ֆերմերներին ու ընկերություններին պատժելու  համար»,- նշել է Լայթհազերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր