00:00:00

Ռուսաստանը պատրաստ է պահպանել գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով նաեւ 2019 թվականից հետո. Պուտին

02:23, 17 հուլիս 2018 Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է պահպանել գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով նաեւ 2019 թվականից հետո՝ ներկայիս պայմանագրի ժամկետի լրանալուց հետո, եթե կարգավորվի Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ստեղծված իրավիճակը, որը հանդես է գալիս ուկրաինական «Նաֆթոգազ»-ի օգտին: Այդ մասին Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԲԿ»-ն: «Պարոն Նախագահը [ԱՄՆ Դոնալդ Թրամփը] մտահոգություն է հայտնել Ուկրաինայով տրանզիտի հնարավոր անհետացման կապակցությամբ: Ես վստահեցրել եմ պարոն նախագահին, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել այս տարանցումը: Ավելին, մենք պատրաստ ենք երկարաձգել տարանցման պայմանագիրը, որը կավարտվի հաջորդ տարի՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում տնտեսվարող սուբյեկտների միջեւ վեճի կարգավորման դեպքում»: Այս հայտարարությունը հնչեցվել է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրահանձնաժողովի միջեւ եռակողմ բանակցությունների նախօրեին, որոնք տեղի կունենան հուլիսի 17-ին Բեռլինում: Հիմնական հարցը կլինի գազի տարանցման պայմանների քննարկումը Ուկրաինայի տարածքով եվրոպական սպառողներին, այդ թվում՝ «Գազպրոմ»-ի եւ «Նավթոգազ»-ի միջեւ տրանզիտայն համաձայնագրերի ժամկետները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր