00:00:00

Պուտինը պատմել է Ղրիմի հարցով Թրամփի դիրքորոշման մասին

01:51, 17 հուլիս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ղրիմի միացումը Ռուսաստանին անօրինական է համարում. Մոսկվան այլ դիրքորոշում ունի: Այս մասին Հելսինկիում իր ամերիկացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ Թրամփի դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ հայտնի է: «Նա խոսում է Ղրիմի՝ Ռուսաստանին միացման անօրինականության մասին: Մենք այլ տեսակետ ունենք: Մենք կարծում ենք, որ հանրաքվե ենք անցկացրել միջազգային իրավունքի համաձայն՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ: Մեզ համար այս հարցը փակված է»,- ասել է Պուտինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր