00:00:00

Մասնավոր բուհերը կանգնած են փակվելու վտանգի առջեւ. Կրթության փորձագետ

22:13, 16 հուլիս 2018

Մասնավոր բուհերը կանգնած են փակվելու վտանգի առջեւ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողներին ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ նշելով, որ այս տարի էականորեն պակասել է դիմորդների թիվը: «Պետք է հասկանանք, որ դիմորդների թվի պակաս չի եղել, այլ դիմորդների թիվը բաժանվել է 2 տարիների միջեւ եւ այդ պատճառով է, որ նախորդ տարի եւ այս տարի դիմորդների թիվը քիչ է եղել, սակայն մյուս տարի պատկերն արդեն կփոխվի: Բուհերը քիչ դիմորդների պատճառով այս տարի կանգնել են ֆինանսական խնդիրների առաջ եւ իմ կարծիքով՝ բազմաթիվ մասնավոր բուհեր կփակվեն»,-ասաց կրթության փորձագետը: Պետական բուհերը, փորձագետի կարծիքով, այս տարի լուրջ ֆինանսական խնդիրների պատճառով կրճատումներ կանեն, կկրճատվեն նաեւ պրակտիկ ոլորտից հրավիրվող դասախոսները, որը էականորեն կազդի կրթության որակի վրա: Կրթության փորձագետ  Սերոբ Խաչատրյանը բուհերի ֆինանսական խնդիրները լուծելու համար առաջարկեց,որ պետությունը ֆինանսավորի բուհերին: «Պետության կատարած ռեֆորմների  հետեւանքով է, որ 12-ամյա կրթությունը ներդրվեց եւ դրա հետեւանքով է, որ այսօր բուհերը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել, հետեւաբար թող պետությունն էլ այժմ լուծի այդ խնդիրները»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր