00:00:00

Նախորդ շաբաթ գրանցվել է 417 արտակարգ պատահար, այդ թվում 382 հրդեհ, 52 ավտովթար. զոհվել է 6 մարդ

21:42, 16 հուլիս 2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 713 դեպք, որից 417-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 217 կենցաղային կանչ, 382 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 6 եւ տուժել 55 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 4 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց: Գրանցվել է օձերի հայտնաբերման 40 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 6 դեպք, որի հետեւանքով տուժել է 6 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր