00:00:00

Մակունցը Օրբելյանին կազատի զբաղեցրած պաշտոնից

21:30, 16 հուլիս 2018 Մշակույթ

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պատրաստվում է զբաղեցրած պաշտոնից ազատել Ալեքնսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն  Կոնստանին Օրբելյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն նախարարը այս օրերին զբաղված է Օրբելյանին փոխարինող գտնելով։ Ի դեպ ոլորտի մի շարք մասնագետներ ողջունել են նախարարի՝ Օրբելյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումը։ Նրանք հույս են հայտնում, որ այս անգամ անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն կնշանակվի անձ, ով վայելում է ոչ միայն ոլորտի ներկայացուցիչների հարգանքը, այլ նաեւ պաշտոնի չի նշանակվի, վայելելով այս կամ այն անձի հովանավորչությունը։ Հիշեցնենք, որ Օրբելյանը տնօրենի պաշտոնում էր նշանակվել 2017 թվականի սկզբին Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի որոշմամբ ։ Մենք հրապարակել էինք, որ այս նշանակումը եղել է օրենքի խախտմամբ։ Տեղեկությունների համաձայն Լիլիթ Մակունցը ուսումնասիրել է այս նշանակումը եւ խախտումներ հայտնաբերել, ինչի պատճառով էլ որոշել է հեռացնել Օրբելյանին։ Irakanum.am    

     

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր