00:00:00

«Եթե ուժային կառույցները ցանկանան, քաղաքական ուժերը ընտրակաշառքը չեն բաժանի». «Ժառանգության» առաջարկները

21:30, 16 հուլիս 2018

Եթե ուժային կառույցները ցանկանան, քաղաքական ուժերը ընտրակաշառքը չեն բաժանի։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարությունում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շրջանակում արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա առաջարկեց ընտրություններում դեմքի ճանաչման համակարգ ներդնել. «Շատ կարևոր է մեկ ընտրող-մեկ քվե մեխանիզմն ապահովել, որպեսզի կրկնաքվեարկությունները բացառվեն: Առաջարկում ենք տեխնիական միջոցներ կիրառել, դեմքի ճանաչման համակարգ, օրինակ, որն ավելի արդյունավետ է, քան մատների թանաքոտումը: Դեմքը տեղում ճանաչվում է, քվեաթերթիկը տպվում է, քվեարկությունից հետո էլ սքաների միջոցով ձայնի հաշվարկը կատարվում է, փոփոխման ենթակա էլ չի դառնում»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ առաջարկը իրականացնելու համար առավելագույնը 4 միլիոն կպահանջվի, իսկ այդ սարքերը կարելի է ձեռքբերել առավելագույնը 2 ամսում: Անդրադառնալով անցողիկ շեմը մեկ տոկոսով նվազեցնելու առաջարկին, «Ժառանգության» ներկայացուցիչն առաջարկել այդ շեմը իջեցնել էչ թե մեկ, այլ երկու տոկոսով, սահմանելով կուսակցությունների համար 3 տոկոս, իսկ դաշիքնների համար՝ 5 տոկոս: Հանձնաժողովի քարտուղար Դանիել իոաննաիսյանը նշեց, որ դեմքի ճանաչման համակարգի ներդրում կարող է ընտրողի մոտ կասկած առաջացնել, որ իր քվեան գաղտնի չէ. «Կկարողանան խաբել, կասեն, որ համակարգն իբրև իմանում է՝ ում օգտին ես քվեարկել: Ինչքան էլ ասենք, որ նույնականացնել հնարավոր չի լինի, բայց չի բացառվում, որ մարդիկ հավատան ու փոխեն իրենց մոտեցումը, կքվեարկեն նրանց օգտին, ում օգտին ցանկանան»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր