00:00:00

Վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար, Երկրապահը պիտի համախմբվի. Արամ Սարգսյան

21:13, 16 հուլիս 2018

Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության վարչության նիստ: Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումարի հրավիրման կանոնակարգված կազմակերպումն էր, ինչպես նաեւ միության կանոնադրության պահանջով իրավաբանական գործողություններ իրականացնելիս վարչությանը համապատասխանաբար լիազորելը եւ այլ աշխատանքային հարցեր: Նիստին ներկա էին 127 վարչության անդամներ, ԵԿՄ վարչության փոխնախագահներ եւ վարչության նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար, եւ այսօր ավելի քան երբեւէ Երկրապահը պիտի համախմբվի: Փոխնախագահները կոչ արեցին նախկին ԵԿՄ-ականներին վերադառնալ կառույց՝ գրանցվելով իրենց տարածքային բաժանմունքներում՝ համագումարի նախապատրաստական աշխատանքներին ներգրավվելու եւ մասնակցություն ունենալու համար: ԵԿՄ վարչության անդամները քննարկեցին նաեւ կառույցի հետագա աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր