00:00:00

Քաղաքապետի ընտրությունները՝ աշնանը

18:30, 16 հուլիս 2018

Ինչպես եւ սպասելի էր Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը, որի ժամանակ նախատեսված էր քաղաքապետ ընտրել չկայացավ: Ավագանու երկու խմբակցության ներկայացուցիչներ,  նախապես հայտարարել էին, որ արտահերթ նիստին ներկա չեն գտնվի, ինչը եւ արեցին: Քաղաքապետի պաշտոնում առաջադրվել էր «Երկիր Ծիրանի»  կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա իր փոքրաթիվ համակիրների հետ վաղ առավոտից քաղաքապետարանի դիմաց էր: Դժվար չէր կանխատեսել, որ քաղաքապետ այս պարագայում դժվար թե ընտրվի: Ինչ զարգացումներ են հաջորդելու այսօրվա սցենարին: Երևանի մասին օրենքի համաձայն՝ արտահերթ ընտրությունների ժամանակ ավագանու խմբակցությունները քաղաքապետի թեկնածուներ են առաջադրում, ընտրությունը կատարում է ավագանին՝ իր շարքերից։ Կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին, եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Առաջին դրվագն արդեն կատարված է: Երկու շաբաթ անց, եթե դարձյալ նույն կերպ զարգանան իրադարձությունները, ապա կառավարությունը օրենքով սահմանված կարգով կլուծարի Երեւանի ավագանու լիազորությունները: Եթե քաղաքապետ չի ընտրվում, ապա կառավարությունը 15 օրյա ժամկետում դադարեցնում է ավագանու լիազորությունները եւ նշանակում ավագանու արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 40 օրվա ընթացքում: Դատելով ընթացող զարգացումներից, ենթադրելի է, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, ոչ թե օգոստոսին, այլ սեպտեմբերի վերջ տեղի կունենան: Քաղաքական ուժերից մի քանսին արդեն իսկ հայտարարել են, որ մասնակցելու են քաղաքապետի արտահերթ ընտրություններին: Քաղաքական աշունը խոստանում է թեժ լինել, հատկապես, որ Երեւանի «գրավումը»  գերխնդիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիրքավորվող քաղաքական ուժերի համար: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր