00:00:00

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 1-2 աստիճանով

17:27, 16 հուլիս 2018

Հանրապետության տարածքում` հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում, 21-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ի ցերեկը կնվազի 1-2, 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում` հուլիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 18-ին, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում Երևան քաղաքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր