00:00:00

Ինչ ասել եմ` արդեն ասել եմ, ավելացնելու ոչ մի բան չունեմ. Փաշոյան

16:45, 16 հուլիս 2018

Բազմաթիվ քննադատությունների արժանացավ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի հայտարարությունն ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին: «Մանկահասակ դեմքով տղա, երևի չի էլ հասկացել` ինչ է կատարվում»,- ասել էր նա։ Այս հայտարարությունից հետո նույնիսկ կոչեր եղան, որ խոսնակը հրաժարական տա: Yerkir.am-նը այսօր Փաշոյանից փորձեց ճշտել` արդյո՞ք պատրաստվում է հրաժարական տալ: «Ես այդ թեմայով մեկնաբանություններ չեմ անում այլևս»,- ասաց նա: Նշենք, որ Փաշոյանը քննադատություններից հետո ֆեյսբուքյան ստատուս էր գրել, որում հայտարարում էր, որ իրեն սխալ են հասկացել: «Այն մարդիկ, որոնք մեր դեմ քաղաքական պատվեր են կատարում, կարող են շարունակել իրենց արշավը»,- գրել էր նա: Մեր դիտարկմանը` նախկին իշխանություններն էլ էին բոլոր քննադատություններին այդպես պատասխանում` իրենց դեմ արշավ է, նմանություն չի՞ տեսնում ասաց. «Ինչ ասել եմ` արդեն ասել եմ, ավելացնելու ոչ մի բան չունեմ»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր