00:00:00

Չեխիան քննադատել է Իտալիայի առաջարկը միգրանտներին ԵՄ երկրներում բաշխելու մասին

21:45, 15 հուլիս 2018 Աշխարհ

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը սուր քննադատության է ենթարկել Իտալիայի առաջարկը նախօրեին Միջերկրական ծովում փրկված միգրանտներին ԵՄ երկրներում բաշխելու մասին, փոխանցում է DW-ն։ «Իտալիայի վարչապետը խնդրում է ԵՄ-ին հոգ տանել ծովում հայտնված 450 մարդկանց մասին։ Նման մոտեցումը ճանապարհ է դեպի դժոխք»,-գրել է Բաբիշի իր թվիթերյան էջում։ Չեխ վարչապետի կարծիքով, նման պրակտիկան նպաստում է հանցավոր խմբավորումների եկամուտների աճին, որոնք կազմակերպում են միգրանտների Եվրոպա հասնելը։ Բաբիշի համոզմամբ՝ փախստականներին պետք է օգնել իրենց հայրենի երկրներում, որ միգրանտները ճանապարհ չընկնեն։ Նա նաեւ շեշտել է, որ Չեխիան մտադիր է խստորեն հետեւել կամավոր ընդունման եւ ԵՄ-ի ներսում միգրանտների բնակեցման սկզբունքին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր