00:00:00

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի Դերաա եւ Իդլիբ նահանգների իրավիճակը

16:23, 15 հուլիս 2018 Աշխարհ

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են միջազգային օրակարգի հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով Սիրիայի ճգնաժամի կարգավորման համատեղ քայլերին: Այս մասին նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Քննարկվել են միջազգային օրակարգի հրատապ հարցեր եւ տարածաշրջանային խնդիրները: Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում ճգնաժամային իրավիճակի կարգավորման համատեղ քայլերին՝ ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերի եւ Աստանայի ձեւաչափի շրջանակում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա: Պայմանավորվել են շփումները շարունակելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Էրդողանի գրասենյակում աղբյուրը լրագրողներին հայտնել էր, որ հունիսի 24-ի ընտրություններում Թուրքիայի առաջնորդի հաղթանակից հետո առաջին հեռախոսազրույցի ընթացքում 2 երկրների նախագահները պայմանավորվել են ամսվա վերջին Յոհաննեսբուրգում անձնական հանդիպում անցկացնել ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ Դերաա եւ Իդլիբ նահանգներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր