00:00:00

Մեկնարկել է «ՆերՈւժ» ծրագիրը. Սփյուռքի 18-35 տարեկան երիտասարդներին հրավիրում են Հայաստան՝ բիզնես հիմնելու

15:29, 15 հուլիս 2018

Մեկնարկում է «ՆերՈւժ» ծրագիրը: Այս մասին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Սփյուռքի նախարարությունը FAST եւ IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) եւ Impact Hub Yerevan-ի հետ համատեղ մեկնարկում է «ՆերՈւԺ» ծրագիրը: Եթե դու սփյուռքում բնակվող 18-35 տարեկան հայ երիտասարդ ես, ունես բիզնես գաղափար, ապա մասնակցի՛ր «ներՈւԺ» ծրագրին, հաղթի՛ր եւ ստացի՛ր մինչեւ 15 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանում իրականացնելու քո սթարթափ ծրագիրը: Ծրագրի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաեւ մասնակցելու համար առաջարկում ենք դիտել տեսանյութն ու այցելել ծրագրի պաշտոնական կայքը»,- գրել է Սփյուռքի նախարարը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր