00:00:00

Կարեն Գրիգորյանը չարաշահումնե՞ր է թույլ տվել. Էջմիածնի քաղաքապետարանում ստուգումներ կանցկացվեն

14:14, 15 հուլիս 2018

Էջմիածնի քաղաքապետարանում առաջիկայում ստուգումներ կանցկացվեն: Այս մասին հայտնել է  քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: «Արդեն իսկ դիմել եմ մարզպետին, որ օրենքով սահմանված կարգով ստուգումներ իրականացվեն քաղաքապետարանում»,- ասաց Դիանա Գասպարյանը: Նշենք, որ օրեր առաջ քաղաքապետի պաշտոնակատարն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գնումների գործընթացների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին ամսական 600 հազար դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի ԱՁ-ից: «Սա պարզվել է իմ կատարած ստուգումների արդյունքում, բայց առաջիկայում նախարարությունը ստուգումներ կանցկացնի քաղաքապետարանում»,- նշեց Դիանա Գասպարյանը: Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել հունիսի 18-ին, հոր՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո: Մեկ շաբաթ անց վարչապետի որոշմամբ, քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր