00:00:00

Գերմանիան չի ավելացնի պաշտպանությանը հատկացվող ծախսերը՝ Թրամփի պահանջով

03:59, 15 հուլիս 2018 Աշխարհ

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը նպատակահարմար չի գտնում ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 4 տոկոսին հասցնելը, ինչպես դա պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, հուլիսի 14-ին այս մասին իր թվիթերյան էջում գրել է գերմանացի նախարարը: Գերմանիայի արտաքին քաղաքականության ղեկավարը հայտարարել է, որ աշխարհն այդպիսով առավել անվտանգ չի դառնա: «Մենք գիտենք, որ խաղաղությունն ու անվտանգությունը հենց այնպես չեն տրվում: Սակայն ծախսերի 4 տոկոսը պաշտպանությանը հատկացնելը մեր աշխարհն առավել անվտանգ չեն դարձնում: Դրա փոխարեն անհրաժեշտ է ավելի մեծ հարգանք դրսևորել օրենքների և միջազգային կարգուկանոնի նկատմամբ», - գրել է Մաասը: Հիշեցնենք, որ հուլիսի 11-12-ը Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել էին ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով մեծացնել դաշինքի ռազմական ծախսերը՝ դրանք հավասարեցնելով ԱՄՆ-ի հատկացրած ծախսերի մակարդակին՝ ՀՆԱ-ի 4 տոկոսին, ինչպես և պահանջում էր Թրամփը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր