00:00:00

Բակո Սահակյանն ամերիկահայ ուսանողներին ներկայացրել է Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությունը

21:58, 14 հուլիս 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի ամերիկահայ ուսանողների հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող տարբեր հարցեր: Նախագահը կարեւորել է սփյուռքահայ երիտասարդների պարբերական այցելություններն Արցախ՝ ներհայկական կապերի ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման տեսանկյուններից՝ երախտագիտություն հայտնելով կազմակերպության ղեկավարությանը նման ծրագրերին հատուկ ուշադրություն դարձնելու համար: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր