00:00:00

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները՝ փորձաքար

21:42, 14 հուլիս 2018

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ, տեղեկացնելով, որ հուլիսի 16-ին նախատեսված Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածու չի առաջադրի, եւ ներկա չի գտնվի արտահերթ նիստին:  Սա այն հանգամանքին, երբ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո մամուլում դաշինքի տարբեր մարդկանց անուններ էին շրջանառվում, որպես ապագա քաղաքապետ: Թեկնածու չառաջադրելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ ՀՀԿ-ն: Երեւանի քաղաքապետի պաշտոնին առաջադրված միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն է: Վերջինիս խմբակցությունը երեք հոգուց է բաղկացած եւ անգամ ամենամեծ ցանկության դեպքում Փոստանջյանի՝ քաղաքապետ ընտրվելու շանսերը մեծ չեն: Փոստանջյանը ստեղծված իրավիճակում  ունի ընդամենը մեկ ելք, եթե ՀՀԿ-ն սատարի վերջինիս թեկնածությունը: Սա թերեւս իրատեսական չէ: ՀՀԿ-ն կնախընտրի արտահերթ ընտրությունների գնալ, քան զիջել քաղաքապետի աթոռը Փոստանջյանին, ում բազմիցս մեղադրանքներ են հնչեցրել: Զարուհի Փոստանջյանը, հիշեցնենք հայտնվելով քաղաքապետարանում խոստացել էր Տարոն Մարգարյանի եւ նրա թիմի անդամների կյանքը դժոխքի վերածել: Թե որքանով է այն ստացվել, թողնում ենք ընթերցողների դատին: Փաստացի Երեւանի ավագանին երկուշաբթի քաղաքապետ ընտրել չի կարող, ինչն էլ ենթադրում է, որ կառավարությունը ավագանին լուծարելու որոշում կկայացնի: Այդ ընթացքում քաղաքապետի պարտականությունները կկատարի առաջին տեղեկալ Կամո Արեյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են օգոստոսի վերջին կիրակին: Քաղաքական մի քանի ուժեր արդեն իսկ հայտարարել են, որ մասնակցելու են քաղաքապետի արտահերթ ընտրություններին: Այս ընտրությունները չնայած այն հանգամանքին, որ հանրապետական նշանակության չեն, սակայն խիստ կարևոր են բոլոր ուժերի համար: Առաջիկայում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ այս ընտրական գործընթացը լուրջ փորձաքար է Ազգային Ժողովի ընտրություններին դիրքավորվելու համար: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր