00:00:00

«Սասնա ծռեր»-ից Թորոս Թորոսյանի կալանքից դուրս գալու օրը մահացել է նրա 23-ամյա որդին

21:09, 14 հուլիս 2018

«Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի՝ կալանքից դուրս գալու օրը մահացել է նրա 23-ամյա որդին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը: «Կյանքը դաժան մի խաղ է... Հաղորդագրություն «Սասնա Ծռեր» խմբավորումը եւ Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը իրենց խորագույն ցավակցություններն են հայտնում «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թորոս Թորոսյանին, նրա տիկնոջը եւ բոլոր հարազատներին, նրանց միակ որդու` 23-ամյա Արման Թորոսյանի մահվան առիթով, որը տեղի է ունեցել երեկ, 13 հուլիսի երեկոյան, Արցախում, ավտովթարի հետեւանքով: Հիշեցնենք, որ Թորոս Թորոսյանը կալանավորումից դուրս է եկել նույն օրը, հուլիսի 13-ին, խափանման միջոցի փոփոխության արդյունքում»: Արցախի ոստիկանությունը այս վթարի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ նշելով. «Հուլիսի 13-ին ժամը 20:20-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ 41-ամյա Պ. Ս-ն, վարելով «ՎԱԶ 21213» ավտոմեքենան «Հին-շեն համայնքի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու գլորվել ձորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր