00:00:00

Ասրյանը 4 միլիոն է ծախսել համագումարին. վստահ է՝ ԱԺ-ում լուրջ ներկայացվածություն կունենան

18:53, 14 հուլիս 2018

Irakanum.am-ի զրուցակիցն է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը: Պարոն Ասրյան, ինչու՞ որոշեցիք կուսակցություն հիմնել, ինչը դարձավ պատճառ: Իմ խորին համոզմամբ ապրիլի 23-ից սկսած Հայաստանում սկիզբ առավ քաղաքական նոր ժամանակաշրջան, հետեւաբար հաշվի առնելով նաեւ ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական ճգնաժամային իրադարձությունները նորանկախ Հայաստանի կազմավորման եւ ձեւավորման ընթացքում, իմ 26 ամյա հայրենանվեր գործունեության ընթացքում կազմակերպած շուրջ երկու հազար հայրենասիրական միջոցառումները, ընդորում, որին Հայաստանում եւ Արցախում մասնակցել են  400 հազարից  ավելի քաղաքացիներ, այդ թվում վերջին տասնմեկ տարիների ընթացքում պետական համակարգում իմ ազնիվ եւ պատասխանատու գործունեությունը, սույն թվականի մայիսի տասին ես տվեցի իմ հրաժարականը, ինչպես Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից, այնպես էլ դուրս եկա ՀՀԿ-ից: Ես  շատ լավ գիտակցում եմ, որ այս նոր ժամանակարշջանը ներկա եւ եկող սերունդների համար լինելու է մեծ եւ հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը, ուստի քննության առնելով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպության խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունները, առաջարկները, որոշում ընդունվեց ստեղծել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որը հավատարիմ է մնալու «Հայոց Արծիվների»  որդեգրած եւ կարգախոսին եւ գաղափարախոսությանը, եւ  շարունակելու է  «Հայոց Արծիվների» գործունեությունը: Ի՞նչ կարգախոս էիք որդեգրել, որ հիմա էլ դրանով շարունակելու եք: Ըստ իս մարդկության պատմության ողջ ընթացքում, մասնավորապես քաղաքականության մեջ, ՀԿ-ի, կամ քաղաքական գործչի որդեգրած գաղափարախոսությունը երբեք չի կարող փոխվել, իսկ կարգախոսները փոխվել են պարտադիր ժամանակաշրջանի պահանջներին: Հիմա ո՞րն է Ձեր կարգախոսը: Ինչպես «Սյունաց Արծիվներ» երիտասարդական կազմակերպությունը յոթ տարիների ընթացքում որդեգրել էր «Իմ միջոցով ազգիս համար»,  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունը ութ տարիների ընթացքում՝ «հայոց պետականություն, հայոց բանակ, հայոց նախագահ կարգախոսները», այնպես էլ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն էլ  որդեգրել է «Աստված, հայ ազգ, Հայաստան» կարգախոսը: Քանի՞ անդամ ունի Ձեր կուսակցությունը: Հիմա կուսակցությունը չի կարող անդամ ունենալ, քանի որ  հիմնադիր համագումարից հետո, մենք ձեռնամուխ ենք եղել ինչպես պետական ռեգիստրում պետական գրանցում ստանալու գործընթացին, այնպես էլ զուգահեռաբար արդեն Հայաստանի  գրեթե բոլոր բնակավայրերում կուսակցության մասնաճյուղեր հիմնադրելուն: Հիմա, ես ինչու չեմ անդամների թվաքանակն ասում, որովհետեւ անդամների թիվն ասելով, ես կհակասեմ ինքս ինձ: Այսինքն կուսակցությունը պետական գրանցում ստանալուց հետո, մենք կարող են օրինական ձեւով անդամագրել մարդկանց կուսակցությանը: Պարոն Ասրյան ի՞նչ միջոցներով է ստեղծվել կուսակցությունը: Այս պահի դրությամբ ասեմ, որ  համագումարը մենք անց ենք կացրել ամբողջությամբ մեր հիմնադիրների՝ 105  եւ ղեկավար կազմի, որոնց թիվը 113 է, ի դեմս նախագահության: Հիմնադիր համագումարը մենք կազմակերպել ենք մեր արծիվների ներդրման արդյունքում, այնպես չէ, որ մեծ թվեր ենք ծախսել: Մոտավորապես չորս միլիոն դրամ գումար է ծախսվել հիմնադիր համագումարը կազմակերպելու համար, հիմնականում տպագրության եւ տեխնիկական հարցերի համար: Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանն է միջոցներ հատկացրել: Սերժ Սարգսյանը, ոչ թե ներդում է ունեցել «Միասնական Հայաստան» կուսակցության մեջ, որը բացառված է, որովհետեւ այդպիսի բան չկա: Այո, Սերժ Սարգսյանը անցնող տարիներին եւ «Սյունաց Արծիվներին» եւ «Հայոց Արծիվների» գործունեության եւ հատկապես հզորացման գործում լուրջ ներդրում ունեցած անհատականություն է, բայց ոչ «Միասնական Հայաստան» կուսակցության: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ե՞ք: Պարտադիր, որովհետեւ  ըստ իս քաղաքական կուսակցության գլխավոր նպատակներից մեկն այն է, երբ որ ինքը ստեղծվում է մասնակցել իր երկում տեղի ունեցող հերթական, կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եթե չի մասնակցում ըստ իս իմաստ չունի գոյություն ունենալ: Ում ե՞ք մրցակից համարում, եւ  ըստ Ձեզ քանի տոկոսը շեմը կհաղթահարեք: Նախ ինչ վերաբերում այլ քաղաքական ուժերի, քանի որ մենք դեռ նոր ենք մուտք գործում քաղաքականության մեջ, սակայն մեր մեջքին ունենալով տասնհինգ  տարվա հասարակական գործունեության ահռելի փորձ, ես չեմ ուզում խոսել այլ  քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ նոր ստեղծվող քաղաքական ուժերի, միայն մեկ բան եմ ուզում ասել. Այս ժամանակահատվածում, երբ որ կարծեք թե քաղաքական կուսակցություններից շատ շատերը, այդ թվում նրանց  ղեկավարները, խոսքը վերջին երկու-երեք ամիսների մասին է, չեն երեւում հասարակության մեջ, իսկ Խաչիկ Ասրյանը հիմնում է կուսակցություն լեփ- լեցուն դահլիճում, ուզում եմ այդ վերլուծությունը ուրիշներին թողնեմ: Ավելի քան վստահ եմ, որ Հայոց արծվիներ միասնական Հայաստան կուսակցությունը առաջիկայում տեղի ունենալիք ԱԺ-ի ընտրություններին ունենալու է բավականին լուրջ ներկայացվածությունը: Հավելենք, որ Խաչիկ Ասրյանի հիմնադրած կուսակցությունը հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր