00:00:00

Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս Ղրիմի հետ կապված իրավիճակը

01:54, 14 հուլիս 2018 Աշխարհ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե նա ԱՄՆ-ի նախագահ լիներ 2014 թվականին, ապա թույլ չէր տա Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ընդ որում, նա ընդգծել է, որ դա տեղի է ունեցել Բարաք Օբամայի նախագահության ժամանակ: «Դա Օբամայի աղետն էր: Կարծում եմ, եթե ես նախագահ լինեի, նա չէր կարող վերցնել այն»,- ասել է Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նախօրեին ԱՄՆ նախագահը խոսել էր նուն բանի մասին նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: «Թե ինչ տեղի կունենա Ղրիմի հետո, ես չեմ կարող ասել ձեզ: Բայց ինձ դուր չի գալիս Ղրիմի հետ կապված իրավիճակը: Բայց, կրկին, դա Օբամայի հերթափոխն էր, այլ ոչ թե Թրամփի»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր