00:00:00

Արմեն Գրիգորյանն Արցախում հանդիպել է ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի հետ

18:14, 13 հուլիս 2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Արցախում հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ: Այս մասին Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նրա խոսքով՝ աշխատանքային հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարի հետ քննարկել են Արցախի Հանրապետության անվտանգությանը, ՊԲ սպառազինության համալրմանն ու ռազմական ենթակառուցվածքների արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը հանդիպումներ էր ունեցել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ խորհրդարանի խմբակցությունների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր