00:00:00

Սահակ Մինասյանի «կարկանդակային» աճպարարությունները

14:56, 13 հուլիս 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հուլիսի 11-ի երեկոյան ՊԵԿ-ի հրապարակած հաղորդագրությունը Շիրակի պետհամալսարանում անցկացված ստուգումների արդյունքների մասին բացարձակ չզարմացրեց գյումրեցիներին, քանի որ Շիրակի մարզում և մարզկենտրոնում շատ լավ գիտեն, թե ինչի է ընդունակ Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն "անվճար" գումարներ աշխատելու համար... ՊԵԿ-ի հրապարակածը չեմ մանրամասնի(տե՛ս այստեղ՝https://irakanum.am/…/%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF-%D5%B…/),բայզ մի երկու խոսքով կմեկնաբանեմ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի փորլուծություն հիշեցնող մտքերը... Նախ,պարոն նախկին ռեստորանատերը,ինչպես միշտ,հերքել է բոլոր մեղադրանքները...Անմեղ և սուրբ Սահակը իրեն ուղղված մեղադրանքները փարատելու նպատակով հայտարարել է, որ "ՊԵԿ-ը ճիշտ չի ձևակերպել փաստերը"...Բեսպրեդելության ռահվիրա Սահակ Մինասյանը սովոր էր անօրինականություններ գործել և թաքնվել իր հովանավորյալների ու հատկապես ՀՀԿ-ի թիկունքում... Հիմա, երբ ՊԵԿ-ը հանդգնել է բացահայտել իր հանցանքները, պարզվում է, ըստ Մինասյանի, դրանք ճիշտ ձևակերպված չեն... Հաջորդիվ, կրթական, իսկ այսօրվանից նաև ռեստորանային գործի պիոներ Սահակ Մինասյանն այնպիսի մի բան է ասում, որ միամիտ հայաստանյան ռեստորանատերերը մինչև հիմա չէին հասկացել, թե ինչպես կարելի է խաբել ՊԵԿ-ին...Պարզվում է ՇՊՀ-ին պատկանող Գյումրիի Վ. Սարգսյան 28 հասցեի շենքում Սահակ Մինասյանի կողմից բացված բուլկու և կարկանդակի արտադրամասը, չզարմանաք, եղել է համալսարանի խոհանոցին կից կառույց և ծառայել է համալսարանին... Հավելեմ, որ ՇՊՀ-ն գտնվում է Գյումրիի Պ. Սևակ 4 հասցեում և վերը նշված հասցեից 2.5-3 կիլոմետր հեռու է...Սահակ Մինասյանի համար սա բուհի բուֆետին կից գործող կառույց է...Հետաքրքիր է, ի՞սկ ինչու բուհի բուֆետին կից գործող կառույցի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի եղել...Եթե այդպես է, ապա հայաստանյան ռեստորանատերերը և ընդհանրապես խանութների ցանց ունեցող գործարարները լրիվ միամիտներ են...Կարելի է մեկ խանութը գրանցել, իսկ մյուսներն էլ հայտարարել որպես հիմնական խանութին կից կառույցներ՝ խուսափելով հարկերից...Պարոն Մինասյանը ուղղակի ցնցող պատասխան է տվել, երբ լրագրողը նրան հիշեցրել է,որ բուհի գլխավոր հաշվապահը և ֆինանսիստը բացարձակ տեղյակ չեն եղել այդ արտադրամասից... Մինասյանը կրկին մեջբերել է անգիր արած՝"Ճիշտ չի ձևակերպված" արտահայտությունը... ՊԵԿ-ի կողմից բացահայատված մյուս խայտառակությունների վերաբերյալ հարցերին Սահակ Մինասյանը չի պատասխանել...Չէր էլ պատասխանի, քանի որ ստելու "դրամապանակը" արդեն դատարկել էր...Սահակ Մինասյանը սպասում է քննության ավարտին և հույս ունի,որ այս անգամ էլ ջրից չոր է դուրս գալու...Սահակ Մինասյանին բացահայտ պաշտպանում են որոշ իրավապահներ, որոնց հետ սույն կոռումպացվածը մինչև հիմա սերտ կապերի մեջ է և հիմա էլ շարունակում է մտերմություն անել... Տեսնես Սահակ Մինասյանը ինչպե՞ս է բացատրելու այն հանգամանքը, որ իր արտադրամասի աշխատողներին աշխատավարձ է վճարել բուհի բյուջեից, ինչպես նաև էլեկտաէներգիայի վարձավճարներն է փակել բուհի հաշվին, բայց որևէ լումա այդ բուֆետներից և արտադրամասից բուհի բյուջե չի մուտքագրվել... Կեղծիք են Մինասյանի այն զազրախոսությունները, որ այդ բուֆետն աշխատել է ինքնածախսածածկման սկզբունքով, քանի որ մենք մոտավորապես գիտենք, թե ինչ գումարներ են ծախսվել բուֆետի վրա, բայց թե որքան մուտք է եղել,դա գիտեմ բոլորը՝0 դրամ...Ու սա կոչվում է ինքնածախսածածկում... Հուսանք` Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը շատ արագ կարձագանքի ՊԵԿ-ի բացահայտումներին... Որքան հասկանում եմ, ՀՀ Գլխավոր դատախազի սանիկը թուլություն ունի ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի նկատմամբ...Սահակ Մինասյանի կողմից տասնյակ հանցագործությունների, անօրինականությունների մասին գրառումներից 8 ամիս անց հազիվ մեղմ հոդվածով քրեական գործ հարուցեց իր ընկերոջ՝ Սահակ Մինասյանի դեմ... ՊԵԿ-ի հրապարակած տեղեկությունը ևս մեկ ապացույց է, որ Սահակ Մինասյանը տարրական թալանի է ենթարկել ՇՊՀ-ը... Հ.Գ.Հավելեմ, որ 2018 թ-ի ապրիլի 26-ին բուհի հաստատված նոր հաստիկացուցակի համաձայն` ՇՊՀ-ի "Հյուրատան գործունեության և հասարակական սննդի կազմակերպման բաժնի" համար, ռեստորանահոթելային գործի սիրահար Մինասյանը հատկացրել է 17 դրույք...Սա ահռելի թիվ է մեր համալսարանի համար...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր