00:00:00

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ․ MakaryanNews

13:45, 27 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

MakaryanNews-ի ունեցած բացառիկ տեղեկություններով` դատախազությունը մեղադրանք է առաջադրել և քրեական հետապնդում հարուցել «88» սուպերմարկետների ցանցի հիմնադիր, խոշոր գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ: Նրանք այս պահին ունեն մեղադրյալի կարգավիճակ:

ՀՀ գլխավոր դատախազությունից հաստատեցին MakaryanNews-ի տեղեկությունը` նշելով, որ ավելի վաղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի (Նարեկ Նալբանդյան) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի (Դավիթ Ղազարյան) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր