00:00:00

Time ամսագիրը Նիկոլ Փաշինյանին անվանել է ժողովրդավարության «խաչակիր»

14:14, 13 հուլիս 2018 Աշխարհ

Ամերիկյան հայտնի Time ամսագիրը հրապարակել է ժողովրդավարության մերօրյա չորս «խաչակիրների» ցանկը, որը գլխավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամսագիրը որպես  ժողովրդավարական ճակատի առաջնորդ է համարել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը իշխանության է եկել 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, «թավշյա հեղափոխության» արդյունքում: «Սերը իմ ժողովրդի հանդեպ ստիպեց ինձ հեռանալ խորհրդարանական խմբակցության ղեկավարի հարմարավետ իմ գրասենյակից ու  20 օր անցկացնել անտառներում, փողոցներում, վրաններում՝ բողոքելով Սերժ Սարգսյանի կառավարման դեմ: Ես անձնական մոտիվացիա չունեի: Ես ուզում էի ազատություն ու երջանկություն նվաճել իմ երկրի ու ժողովրդի համար: Ես ասացի, եթե հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս գան փողոց ու ես իշխանափոխություն չիրականացնեմ, ապա ես Հայաստանում այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի: Պայքարի առաջին իսկ օրվանից մենք ասում էինք, որ մենք բռնություն չենք իրականացնելու որևէ մեկի նկատմամբ, եթե անգամ հանդիպենք բրուտալ դիմադրության: Ամբիոնից ես հայտարարեցի, որ մենք առաջնորդվելու ենք աստվածաշնչյան պատգամով՝ «երբ աջ այտիդ հարվածեն, ձախն էլ դեմ տուր նրան»: Մենք գիտեինք, որ չէինք նահանջելու: Ի վերջո, ժողովուրդը հաղթանակեց, և ես վստահեցնում եմ, որ կպահեմ ժողովրդի հաղթանակը: Համոզված եմ, որ մենք առաջ ենք շարժվելու ժողովրդավարության կառուցման, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատական ​​համակարգի ստեղծման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ու տնտեսական մրցակցության պաշտպանության գործում: Մեզ համար ժողովրդավարությունը տարածաշրջանային շահերի կամ արտաքին քաղաքականության կողմնորոշման բաղադրիչ չէ, այլ արժեքների և համոզմունքների արտացոլում: Ես կարծում եմ, որ Հայաստանը կլինի աշխարհի ամենաուժեղ ժողովրդավար երկրներից մեկը», – ասել է Նիկոլ Փաշինյանը ամերիկյան ամսագրին տված հարցազրույցում: Time-ի վարկածով ժամանակակից աշխարհում ժողովրդավարության «Խաչակիրներ» են նաև Տոգոյի իրավապաշտպան Ֆարիդա Նաբուրեման, որը երկար տարիներ պայքարում է  Տոգոյում բռնապետության դեմ, Նիկարագուայի ակտիվիստ Հենրիետա Մարտինեսը, որը դեմ է հանդես գալիս  Դանիել Օրտեգայի ռեժիմին և Թունիսում «Ազգային երկխոսություն քառյակի» անդամ, 2015 թ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու Ուիդեդ Բուշամուին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր